Լևոն Արոնյանը Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարում շաբաթ օրը սևերով առավելության հասավ կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ և վերջին տուրից առաջ արդեն ապահովեց իր հաղթանակը հեղինակավոր մրցաշարում։
Հունվարի 10-ին մեկնարկած մրցաշարի անցած 10 տուրերում հայաստանցի գրոսմայստերը հավաքել է 8 միավոր՝ հաղթանակներ տանելով ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, իտալացի Ֆաբիանո Կարուանայի, կուբացի Լեյնիեր Դոմինգես Պերեսի, ֆիլիպինցի Ուեսլի Սոյի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի, գերմանացի Արկադի Նայդիչի նկատմամբ և ոչ-ոքի ավարտելով հանդիպումները նիդերլանդացի Անիշ Գիրիի, հնդկաստանցի Պենտալա Հարիկրիշնայի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի և իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ։
Վերջին տուրում վաղը Արոնյանը սպիտակներով կխաղա նիդերլանդացի Լոեք Վան Վելիի հետ։
Մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։
Լևոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի առաջատարն է, 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, 2011 թվականին՝ աշխարհի թիմային առաջնությունում, բազմաթիվ այլ գերմրցաշարերի հաղթող է։