Մատչելիության հղումներ

ՊՆ-ի ղեկավարությունը հանդիպում է փորձագետների հետ


Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մի քննարկման ժամանակ, արխիվ
Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը մի քննարկման ժամանակ, արխիվ
Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակներում, երեկ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան փորձագիտական շրջանակների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրի և սպառնալիքների գնահատմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները շարունակական դարձնելու և ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի առջև ծառացած սպառնալիքների բացահայտման, պետության կենսական շահերի վրա դրանց ազդեցության աստիճանի, սպառնալիքի իրականացման հավանականության, հավանականության դինամիկայի, ինչպես նաև սպառնալիքի դեմ հակազդեցության ունակության վերլուծության վերաբերյալ հայկական փորձագիտական շրջանակների գնահատականներն ստանալու վերաբերյալ, փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG