Մատչելիության հղումներ

Շվեդիայի թագավորը ընդունել է Հայաստանի դեսպանին


Դեսպան Արտակ Ապիտոնյանը իր հավատարմագրերն է հանձնում Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդին: Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Դեսպան Արտակ Ապիտոնյանը իր հավատարմագրերն է հանձնում Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ 16-րդին: Լուսանկարը՝ Հայաստանի ԱԳՆ-ի
Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել Շվեդիայի թագավոր Կառլ 16-րդ Գուստավին։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը հաջորդել է Կառլ 16-րդ Գուստավի և դեսպան Ապիտոնյանի առանձնազրույցը:

Շնորհավորելով դեսպանին՝ Կառլ 16-րդ Գուստավը իր գոհունակությունն է հայտնել Ստոկհոլմում Հայաստանի դեսպանության բացման կապակցությամբ, համոզմունք հայտնելով, որ այն, ինչպես նաև Երևանում Շվեդիայի դեսպանության բացումը մեծապես կնպաստեն երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Արտակ Ապիտոնյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է լինել Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանը Շվեդիայում: Նա վստահեցրել է, որ ջանք չի խնայի երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում։

Թագավորը և դեսպանը համոզմունք են հայտնել, որ առկա են բոլոր նախադրյալները` երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG