Լրատվամիջոցներում օրերս տեղ գտած հրապարակման առնչությամբ, ըստ որի՝ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել, և դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով, ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, հանձնարարություններ են տրվել հետաքննական մարմնին` ձեռնարկելու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզելու դեպքի իրական հանգամանքները, ինչպես և զանգվածային լրատվամիջոցներում զետեղված տեղեկատվության հավաստիությունը: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ արձանագրվել է տեսախցիկների առկայությունը, կնիքվել է տեսանկարահանող և պահպանող սարքերի սենյակը: Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող և աշխատող անձանցից:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խոսնակը, հիշեցնենք, երեկ հերքել է Սպարտակ Ղուկասյանի առնչությունը տվյալ միջադեպին: