Մատչելիության հղումներ

Շփման գծի դիտարկումը հրադադարի խախտումներ չի արձանագրել


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորները դիրքերում, արխիվ
Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ-ի առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարել է, թե դիտարկման ավարտից անմիջապես հետո հայկական կողմը խախտել է հրադադարը՝ «գնդակոծելով ադրբեջանական ստորաբաժանումները և դիտարկման մասնակիցներին»։ Ենթադրյալ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սակայն, հերքել է այդ հաղորդագրությունը՝ ընդգծելով․ - «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ընդհանրապես, իսկ ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ առավել ևս հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG