Մատչելիության հղումներ

Խաչատուրովը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում նիստերի է մասնակցել


Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հունվարի 21-22-ը մասնակցել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ), Աֆղանստանում իրականացվող կայունության ուժերի (ISAF) և նոր` «Վճռական աջակցություն» գործողության, ինչպես նաև Կոսովոյի ուժերի (KFOR) ձևաչափով ԶՈւ ԳՇ պետերի նիստերին:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստերի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանում և Կոսովոյում իրականացվող գործողությունների ընթացքը և առաջիկա ծրագրերը:

Բրյուսել կատարած այցի ընթացքում Յուրի Խաչատուրովը հանդիպում է ունեցել Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցեր:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը առանձնազրույցներ է ունեցել նաև մի շարք երկրների գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG