Մատչելիության հղումներ

Բացվել է չեխական գրքի ցուցահանդես


Բացվել է չեխական գրքի ցուցահանդես
please wait

No media source currently available

0:00 0:01:16 0:00

Բացվել է չեխական գրքի ցուցահանդես

Այսօր Հայաստանի ազգային գրադարանում բացվել է չեխական գրքի ցուցահանդես` նվիրված Չեխիայի անկախության օրվան:

Չեխիայի Հանրապետությունն այդ տոնը նշում է հունվարի 1-ին. 1993 թվականի այդ օրը նախկին Չեխոսլովակիան բաժանվեց երկու անկախ պետությունների` Չեխիայի և Սլովակիայի:

Ցուցադրությունը կազմում են Հայաստանի ազգային գրադարանում պահվող չեխերեն գեղարվեստական, երաժշտական, պատմական, մանկական, այլ գրականության նմուշները:

Բացելով ցուցահանդեսը` Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը նախ հիշեցնեց, որ անցյալ տարվանից լուրջ համագործակցություն է սկսվել իր ղեկավարած և Չեխիայի ազգային գրադարանների միջև, և ավելացրեց. - «Հույս ունենք, որ այդ համագործակցության շնորհիվ հայ գիրքը շատ ավելի արժանավոր կներկայացվի Եվրոպայում, ինչպես նախ չեխական գիրքը, չեխական գրականությունը, այնտեղ տպագրվող գրքերը, որոնք վերաբերում են Հայաստանին, շատ արագ կհասնեն Ազգային գրադարան և հասանելի կլինեն մեր ընթերցողներին»:

«Ազատության» հետ զրույցում Զարգարյանը վստահեցրեց, որ անցած տարվա ապրիլից սկսված այս համագործակցության շարունակական բնույթ կկրի, որից կշահեն ընթարցողները. - «Անցած տարի մենք չեխական գրականության ցուցադրություն կազմակերպեցինք, երբ իրենց Մշակույթի նախարարն էր այստեղ, Ազգային գրադարանի ղեկավարությունն էր այստեղ»:

Ի պատասխան Ազգային գրադարանի առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցին` Զարգարյանն առանձնացրեց վարչական շենքի վերանորոգումը, ընթերցասրահների ջեռուցման հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG