Մատչելիության հղումներ

Ուժի մեջ է մտնում Իրանի և «վեցյակի» ժամանակավոր համաձայնագիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին (աջ) և Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, արխիվ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին (աջ) և Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, արխիվ
Իրանի և աշխարհի վեց գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և Գերմանիայի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված ժամանակավոր համաձայնագիրը պետք է այսօրվանից ուժի մեջ մտնի։

Հունվարի 13-ին համաձայնեցվել են փաստաթղթի որոշ դետալներ։ Համաձայնագրով Իրանը պարտավորվում է սահմանափակել ուրանի հարստացման իր ծրագիրը՝ փոխարենը ժամանակավորապես ազատվելով որոշ միջազգային պատժամիջոցներից։

Համաձայնագրի գործողության ժամկետը վեց ամիս է, այդ ընթացքում Իրանը և «վեցյակը» պետք է շարունակեն բանակցությունները առավել համակողմանի համաձայնության հասնելու հույսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG