Մատչելիության հղումներ

Հայտարարվեցին «Օսկար»-ի հավակնորդների անունները


«Օսկար» արձանիկները
«Օսկար» արձանիկները
Երեկ Լոս Անջելեսում հայտարարվել են Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա հավակնորդների անունները:

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում հիմնական հավակնորդների թվում են «Խարդախություն ամերիկյան ձևով» և «Գրավիտացիա» ֆիլմերը, դրանց հաջորդում է «12 տարվա ստրկություն» կինոնկարը:

«Լավագույն դերասան» անվանակարգում Քրիստիան Բեյլն է՝ «Խարդախություն ամերիկյան ձևով», և Լեոնարդո դի Կապրիոն՝ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերում խաղացած դերերով:

«Լավագույն դերասանուհի» կոչմանն է հավակնում Սանդրա Բալոքը՝ «Գրավիտացիա» ֆիլմում խաղացած դերով:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հավակնորդներն են Մարտին Սկորսեզեն՝ «Ուոլ Սթրիթի գայլը», և Սթիվ ՄըքՔուինը՝ «12 տարվա ստրկություն» ժապավեններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG