Մատչելիության հղումներ

Հայաստանը՝ չափավոր ազատ ըստ տնտեսական ազատության ցուցիչի


Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ցուցիչ - 2014»-ը
Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ցուցիչ - 2014»-ը
Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աշխարհի 178 երկրներից բաղկացած ցանկի 41-րդ տեղում. Heritage Foundation հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, ըստ որի Հայաստանը դասվել է չափավոր ազատ երկրների շարքում:

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսության ազատության ցուցիչը նվազել է 0․5 միավորով, ինչը, զեկույցի հեղինակների համաձայն, պայմանավորված է ներդրումային, գործարար և ֆինանսական ազատության ոլորտներում գրանցված անկումով:

Հայաստանը եվրոպական 43 երկրների շարքում 18-րդն է։

Զեկույցում ներկայացված աղյուսակում Վրաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը, Թուրքիան՝ 64-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ հորիզոնականը. Ռուսաստանը 140-րդն է, իսկ առաջին հորիզոնականում Հոնկոնգն է:

Զեկույցի ավելի քան 20 տարվա պատմության ընթացքում Հայաստանը 26․7 կետով բարելավել է տնտեսական ազատության ցուցիչը, որն այս տվյալի բարելավման չորրորդ ամենաբարձր ցուցանիշն է:
Հայաստանն առաջընթաց է ապրել 20 տարի առաջ եղած տնտեսական ճնշվածությունից մինչև այսօրվա տնտեսապես «չափավոր ազատ» պետություն՝ գրանցելով ցուցանիշների բարելավում տնտեսական 10 ազատություններից 8-ի հարցում, այդ թվում՝ հարկաբյուջետային ազատություն, ֆինանսական ազատություն, առևտրի ազատություն, պետական ֆինանսական միջոցների կառավարում: Տնտեսական ազատության ընդհանուր առաջխաղացման շնորհիվ տնտեսական հիմքի դիվերսիֆիկացումը բարելավել է Հայաստանի տնտեսական դինամիզմը և կրճատել աղքատությունը, ասված է զեկույցում:

Այդուհանդերձ, դեռևս առկա են զգալի դժվարություններ, մասնավորապես՝ տնտեսական ազատության հիմքը հզորացնելու համար կարևորագույն նշանակություն ունեցող ինստիտուցիոնալ և համակարգային խորը բարեփոխումների իրականացման անհրաժեշտություն կա, նշվում է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG