Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետն ամփոփել է պաշտոնավորման ութ ամիսները


Շիրակի մարզպետ. «Շիրակը բարդ մարզ է»
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյան պաշտոնավարման ութ ամիսների ընթացքում այսօր առաջին անգամ հանդիպեց լրագրողներին։ Ցոլակյանն անկեղծացավ, ասաց՝ Շիրակը բարդ մարզ է։

Մարզպետն ութ ամիսների ընթացքում արածն ու չարածը այսպես գնահատեց.- «Ես կարող եմ հատ-հատ ասել ութ ամսվա մեջ ինչ է եղել, ինչը չենք արել, ինչն ենք վատ արել, ինքն ենք շատ վատ արել կամ ընդհանրապես չենք արել։ Բայց մի բան կա, որ մեջս չեմ կարող պահել, դա լավի ձգտումն է։ Ես ուզում եմ, որ նոր բաներ լինի, փոփոխություններ լինեն։ Քաղաքում շատ բան անելու, գյուղերում առավել ևս։ Մենք այսօր ահագին բան չենք արել գյուղերում։ Այն գումարները, որ հատկացվեցին, մենք դրանց մեծ մասը ուղղեցինք Գյումրիին՝ փողոցներին և այլն։ Եթե ունենայինք լրացուցիչ գումարներ, կուզենայի, որ մարզի գյուղերին հատկացվեին, որովհետև գյուղերն էլ շատ խնդիրներ ունեն»։

Կուտակված խնդիրները շատ են, կան նաև հատուկ՝ մարզին բնորոշ խնդիրներ, որ այլ մարզերում չես հանդիպի, օրինակ, տնակների առկայությունը։

«Այս պայմաններում տնակում ապրել, էս ցրտին... բնական է, անմարդկային պայմաններ են։ Հիմա դրանց մասին պետք է մտածենք։ Տնակային ավաններում բավականին շատ մարդ է ապրում։ Մենք այսօր հաշվարկ ենք անում, թե քանի տնակ կարող ենք ազատել։ Մենք այս տարի զբաղվելու ենք դրանով։ Մենք մոտավորապես 1000 տնակներ ազատելու հնարավորություն ունենք, այսինքն այդ մարդիկ բնակարան են ստացել, տուն ունեն, բայց ապրում են տնակային ավանում։ Լրջագույն խնդիրներ ունենք վթարային շենքերի, ճանապարհների, ջրագծերի, կոյուղու, քյարզների հետ։ Խնդիրները կարելի է անընդհատ թվել»,- ասաց նա։

Ցոլակյանն ասաց՝ հնարավորությունների շրջանում կարողացել են լուծել մի շարք խնդիրներ։ Անցած տարի Գյումրիում ճանապարհների ասֆալտապատման բավական մեծ աշխատանք իրականացվեց, մշակութային մի շարք միջոցառումներ անցկացվեցին, քաղաքն ավելի ճանաչելի դարձավ։ Ցոլակյանն առանձնացրեց նաև գյուղատնտեսությունը, ասաց՝ ստացված բերքի ցուցանիշը ռեկորդային է համարում։

Սակայն մարզն աղքատության ցուցանիշով է առաջինը։ Սա Ցոլակյանը մտահոգիչ է համարում։ Բարձր է նաև արտագաղթի ցուցանիշը։ Մասնագիտությամբ պատմաբան գեներալ-մարզպետն ասաց՝ արտագաղթը մի թեմա է, որի մասին «երկու ժամ լեկցիա կկարդար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG