Մատչելիության հղումներ

Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտի ռումբի պայթյունից մարդ է զոհվել


Գերմանիա - Յոսքիրխենի շինհրապարակը ռումբի պայթյունից հետո, 3-ը հունվարի, 2014թ.
Գերմանիա - Յոսքիրխենի շինհրապարակը ռումբի պայթյունից հետո, 3-ը հունվարի, 2014թ.
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասի Յոսքիրխեն ավանի մի շինհրապարակում երեկ Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է պայթել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։

BBC-ի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել, երբ փորելու ժամանակ էքսկավատորի խոփը պատահաբար դիպել է ռումբին։ Տեղում մահացել է էքսկավատորավարը, վիրավորվածներից երկուսը ծայրահեղ վատ վիճակում են, հաղորդել է DPA լրատվական գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ պայթյունի հետևանքները զգացվել են մինչև մեկ կիլոմետր հեռավորության վրա, իսկ շինարարության մոտակայքում վնասվել են շենքեր և մեքենաներ, մասնավորապես՝ փշրվել են լուսամուտների ապակիները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG