Մատչելիության հղումներ

Չին ոստիկանները երեք տոննա մետամֆետամին են առգրավել


Ոստիկանությունը Չինաստանում երեք տոննա մետամֆետամին է առգրավել։

Թմրանյութը հայտնաբերվել է հարավային Գուանգդոնգ մարզի գյուղերից մեկում իրականացված ոստիկանական գործողության ընթացքում։

Չինաստանի պաշտոնական Xinhua լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեծածավալ ոստիկանական գործողությանը մասնակցել է մոտ 3000 իրավապահ, ձերբակալվել է մոտ 200 կասկածյալ։

Համաձայն ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցագործությունների գրասենյակի զեկույցի՝ մետամֆետամինը հերոինից հետո Չինաստանում երկրորդ ամենատարածված թմրանյութն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG