Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով` երեկ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թվում դեռևս կան ինքնությունը չպարզված անձինք, տարվում են աշխատանքներ զոհերի ինքնությունը ճշտելու ուղղությամբ:
Ըստ նախնական տվյալների` զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ 32-ամյա Նինա Հարությունյանը և 35-ամյա Սուսաննա Գրիգորյանը։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: