Մատչելիության հղումներ

Հնդկաստանում գնացքում բռնկված հրդեհից զոհվել է 26 մարդ


Այսօր Հնդկաստանի հարավային Անդխրա-Պրադեշ նահանգում գնացքում բռնկված հրդեհը, ըստ վերջին տվյալների, խլել է 26 մարդու կյանք:

Հայտնի է, որ զոհվածներից երկուսը երեխաներ են:

Նանդեդ քաղաքից Բանգալոր մեկնող գնացքում հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով առավոտյան 3:30-ին: Գնացքում այդ պահին գտնվել են շուրջ 70 ուղևոր: Նախնական տվյալներով, հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG