Մատչելիության հղումներ

«Տաքսի ծառայությունների գների մեջ փոփոխություններ կան»


«Տաքսի ծառայությունների գների մեջ փոփոխություններ կան»
please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00

Տաքսիստները պնդում են, թե ուղեվարձը չի բարձրացել և սպասարկում են նախկին՝ մեկ կիլոմետրը 100 դրամ սակագնով, բայց նրանք չեն բացառում թանկացումները ապագայում։ Միչնչդեռ ուղևորները նշում են, որ բազմաթիվ դեպքերում ծառայությունն արդեն իսկ իրականացվում է ավելի թանկ գներով։

«Ազատության» հետ զրույցում մարդիկ ասում են, որ, օրինակ, եթե նախկինում Կենտրոնից Ավան էին գնում 1000 դրամով, ապա հիմա վերջնական գինը 1300 դրամ է կազմում, էլ չեն խոսում, որ տարբեր տաքսի ծառայութունների դեպքում այս գինը նորից փոփոխության է ենթարկվում։

Տաքսի ծառայության սակագների մեջ փոփոխություններ է նկատել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ու դաշտում ուսումնասիրություններ սկսել։ Արդյուքնում պարզվել է որ տաքսիստները ոչ թե բացահայտ գին են բարձրացրել, կամ հաշվիչների միջոցով խարդախություններ արել, այլ, ինչպես նշում է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, խաբել են «նվազագույնը 600 դրամ» արտահայտության մեջ։

«Խոսքը վերաբերում է նրան, թե այդ քանի կիլոմետրից սկսած են հաշվարկվում 100 դրամները։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս պայմանը բոլոր տաքսի ծառայություններում տարբեր է՝ մեկի մոտ այդ հաշվարկը իրականացվում է 5 կմ-ից, մյուսի մոտ 4, մեկ այլ տաքսի ծառայությունում 3 կմ-ից, օրինակ «Փինկ» տաքսի ծառայությունում 2-2,1 կմ-ից, և սա էականորեն մեծ չափով փոխում է տաքսիների կողմից գանձվող գումարի չափը», - ասաց Շաբոյանը։

Նման անբարեխիղճ մրցակցային գործունեության համար 16 կազմակերպություններ այսօր խիստ նկատողության արժանացան՝ հանձնարարականով, որ խախտումները վերացնեն։

Թեև Հայաստանում տաքսու սակագինը օրենքով չի կարգավորվում, որոշողը տնտեսվարող սուբյեկտն է, իսկ տարածված 100 դրամ սակագինն ուղղակի շուկայի թելադրանքը, այնուամենայիվ օրենքը սահմանում է, որ իր որոշած գնի ու հավելավճարների մասին տաքսի ծառայությունն ու անհատ տաքսիստներն ուղղակի պարտավոր են ցուցանակով տեղեկացնել հաճախորդին։

Հանձնաժողովը վստահ է՝ խնդիրն ամբողջական լուծում կստանա, եթե դաշտն օրենսդրական փոփոխությունների ենթարկվի։

«Օրենքով պետք է պարտադրվի բոլոր տաքսի ծառայություններին, որ տաքսի ծառայությունները հասանելի դարձնեն իրենց սպառողներին բոլոր այն պայմանները, որոնք ազդում են գնագոյացման վրա, որոնք ազդում են վերջնական վճարի վրա։ Մեր հանձնաժողովն այսօր կձևակերպի իր առաջարկությունները և դրանք կուղարկի Տրանսպորտի և կապի նախարարություն համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարելու նպատակով», - հայտարարեց Շաբոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG