Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներ փակ են կամ դժվարանցանելի


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Բերդ - Ճամբարակ, Սոթք - Քարվաճառ, Ստեփանավան - Կաթնաղբյուր, Հարթագյուղ - Խնկոյան ավտոճանապարհները ուժեղ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակվել են:

Դժվարանցանելի են Ստեփանավանի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Սելիմի լեռնանցքը, Սիսիան - Գորիս, Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհները, «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածը, Տիգրանաշենի (Քյարքիի) ոլորանները և Երևան - Սևան մայրուղին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Սպիտակ - Երևան, Վանաձոր - Ալավերդի, Վայոց Ձորի մարզի Սարավան - Զանգեր ավտոճանապարհները, Սյունիքի մարզի բոլոր ճանապարհները:

Բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց, փոխանցում է արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ խորհուրդ տալով երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաս­տանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան­ծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստելատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG