Մատչելիության հղումներ

Կիևում կշարունակվեն զուգահեռ հանրահավաքները


Անկախության հրապարակը Կիևում:
Անկախության հրապարակը Կիևում:
Ուկրաինայի մայրաքաղաքն այսօր էլ կդառնա մրցակցող` ընդդիմադիր ուժերի ու իշխանության կողմնակիցների զուգահեռ հանրահավաքների թատերաբեմ:

Ընդդիմությունը ջանում է հնարավորինս շատ մարդ հավաքել Անկախության հրապարակում` Մայդանում` համաժողովրդական հավաքի, և ուժեղացնել ճնշումը նախագահ Յանուկովիչի վրա, ով հրաժարվել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց` հօգուտ Ռուսաստանի հետ կապերի սերտացման:

Ակնկալվում է նաև, որ նախագահի կողմնակիցները կշարունակեն երեկ Անկախության հրապարակից ոչ հեռու գտնվող Եվրոպական հրապարակում սկսած հանրահավաքը:

Միացյալ Նահանգների սենատոր Ջոն ՄըքՔեյնը երեկ հանդիպում է ունեցել ընդդիմության առաջնորդների հետ, ինչպես նաև հորդորել է իշխանություններին ու ցուցարարներին հարգել ժողովրդավարական իրավունքների խաղաղ դրսևորումը:

Թեև իշխանությունները երեկ հայտարարեցին, որ պաշտոնանկ են արվել չորս բարձրաստիճան պաշտոնյաներ` եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը նոյեմբերի 30-ին ճնշելիս բռնություններ թույլ տալու և իրենց լիազորությունները գերազանցելու համար, ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG