Մատչելիության հղումներ

Կիևում սկսվել է Յանուկովիչի աջակիցների հանրահավաքը


Ուկրաինա - Նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցների հանրահավաքը Կիևում, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
Ուկրաինա - Նախագահ Վիկտոր Յանուկովիչի աջակիցների հանրահավաքը Կիևում, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
Այսօր Ուկրաինայի մայրաքաղաքի Եվրոպական հրապարակում սկսվել է նախագահի Յանուկովիչի աջակիցների հանրահավաքը:

Հանրահավաքի մասնակիցները անցած գիշերը երկաթուղով ժամանել են երկրի արևելյան և հարավային շրջաններից:

Եվրոպական հրապարակը Ազատության հրապարակից` Մայդանից, որտեղ հավաքված են
Յանուկովիչի կողմնակիցների ցույցը Եվրոպական հրապարակում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
Յանուկովիչի կողմնակիցների ցույցը Եվրոպական հրապարակում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
ընդդիմադիրները, բաժանում է Կրեշչատիկ փողոցի մի փոքր հատված: Ոստիկանության «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկները պատնեշ են ստեղծել երկու հրապարակների միջև` կանխելու համար հնարավոր բախումները:

Ուրբաթ օրը, երբ դեռ միայն խոսվում էր այլընտրանքային ցույցի մասին, Եվրոպական հրապարակ արդեն բերվել էին շարժական խոհանոցներ, տեղադրվել էին շատ հզոր լուսարձակներ, հարթակում տեղադրված է ելույթների համար անհրաժեշտ արդիական տեխնիկա:

Եվրոպական հրապարակի նման հագեցումը հուշում է մեկ բան` այս ամենը չէր կարող ապահովվել առանց վարչական ռեսուրսի:

​Հանրահավաքը կազմակերպել է իշխող Ռեգիոնների կուսակցությունը: Միայն տասը հազար մարդ ժամանել է Լուգանսկի մարզից: Եթե այս բոլոր հաշվետվությունները ճիշտ են, և հանրահավաքին մասնակցելու կգան Յանուկիվիչի բազմահազար աջակիցներ, ապա իրավիճակը կարող է խիստ լարվել:

Հաղորդվում է նաև, որ երկրի հարավային և արևելյան մարզերից ժամանել են անվտանգության և ոստիկանական ուժերը, որոնք, հասկանալի է, օգտագործվելու են Մայդանի ցուցարարների դեմ:

Ուրբաթ օրը առաջին անգամ կլոր սեղանի շուրջ նստեցին Ուկրաինայի գործող նախագահը, երեք նախկին նախագահները` Լեոնիդ Կուչման, Լեոնիդ Կրավչուկը և Վիկտոր Յուշչենկոն, ընդդիմադիր երեք կուսակցությունների ղեկավարները` Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը:

Բանակցությունները, ինչպես և սպասվում էր, որևէ արդյունք չտվեցին: Ընդդիմադիրները հայտարարեցին, թե Յանուկովիչի բոլոր հավաստիացումներն ու առաջարկությունները պարզապես
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Մայդանում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Մայդանում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
համոզիչ չեն: Իսկ «Ուդառ» կուսակցության առաջնորդ, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն բանակցություններից հետո հայտարարեց, թե Յանուկովիչը հաշվի չառավ ընդդիմության և ոչ մի պահանջ: Կլինչոն չի հավատում, որ Յանուկովիչը կկատարի իր խոստումը ուժային կառույցների օգտագործումը սառեցնելու մասին:

Եվրոպական հրապարակի հանրահավաքում ելույթ ունեցավ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: Նա​ իր նախորդ ելույթներում անընդհատ պնդում էր, որ եթե ներկա պայմաններով Ուկրաինան ստորագրեր Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, երկրի տնտեսությունը կփլուզվեր:

Այսօր միմյանց հարևանությամբ գտնվող երկու հրապարակներում զուգահեռ հնչելու են ելույթներ. դրանցից մեկում մարդիկ ուզում են միանալ Եվրոպային, ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, մյուսում` ուզում են միանալ Մաքսային միությանը, լինել Ռուսաստանի հետ: Մեկում մարդիկ եկել են
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Մայդանում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակիցների ցույցը Մայդանում, Կիև, 14-ը դեկտեմբերի, 2013թ.
կամավոր, եկել ընտանիքներով երկրի տարբեր շրջաններից ու պահանջում են կառավարության հրաժարականը, իսկ մյուսում մարդկանց պարզապես բերել են գնացքներով: Խոսակցություններ կան, թե գնացքներն անվճար են տրամադրվել, Կիևում անվճար տրամադրվել են հանրահացարաններ, հյուրանոցներ: Նրանց հավատացնում են, թե երկիրը կանգնած է վտանգի առջև և փրկության կարիք ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG