Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ֆրանսիա


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր մեկնել է Ֆրանսիայի հայոց թեմ։ Նա Փարիզում ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպումներ կունենա թեմական խորհրդի, ինչպես նաև եկեղեցական վարչական անդամների հետ, փոխանցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG