Մատչելիության հղումներ

Ժնևյան հանդիպումից Սիրիայի իշխանության և ընդդիմության ակնկալիքները տարբեր են


Սիրիա - Դամասկոսի արվարձաններից մեկում ավտոմեքենայի պայթյունի հետևանքները: Ըստ SANA-ի՝ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած այդ պայթյունի հետևանքով 15 մարդ զոհվել, շուրջ երեք տասնյակ մարդ վիրավորվել է:
Սիրիա - Դամասկոսի արվարձաններից մեկում ավտոմեքենայի պայթյունի հետևանքները: Ըստ SANA-ի՝ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած այդ պայթյունի հետևանքով 15 մարդ զոհվել, շուրջ երեք տասնյակ մարդ վիրավորվել է:
Սիրիայի կառավարությունը և ընդդիմության հիմնական մասը հաստատել են, որ մասնակցելու են ՄԱԿ-ի կողմից կազմակերպված` հրադադարի շուրջ քննարկումներին։

Չնայած դրան, երկու կողմերն էլ հունվարի 22-ին Ժնևում կայանալիք քննարկումների արդյունքի հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն։

Երկրի վարչապետ Վաել ալ-Հալքին հայտարարել է, որ իրենք գնալու են ոչ թե իշխանությունը հանձնելու, այլ ստեղծված իրավիճակին քաղաքական լուծում տալու համար։

«Սիրիայի ազգային կոալիցիա» ընդդիմադիր խմբավորման ղեկավար Ահմադ Ջարբան լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Ժնևում պետք է քննարկվի նաև անցումային կառավարության ստեղծումը՝ առանց նախագահ Բաշար ալ-Ասադի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG