Ադրբեջանական էքսպանսիան եվրոպական ակումբային ֆուտբոլում շարունակվում է: Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Իտալիայի Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Ջովաննի Մալագոն Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովին առաջարկել է պայմանագիր կնքել Իտալիայի մայրաքաղաքը ներկայացնող երկու ամենահեղինակավոր ֆուտբոլային ակումբներից մեկի` «Լացիո»-ի կամ «Ռոմա»-ի հետ:
«Այն հանգամանքը, որ երկու թիմերի մարզաշապիկներին էլ այս պահին գլխավոր հովանավորի գովազդ չկա, մտահոգեց ինձ: Այդ իսկ պատճառով ես Ադրբեջանի սպորտի նախարարին խորհուրդ տվեցի այդ երկու թիմերից մեկը դիտարկել սպոնսորական ներդրումներ իրականացնելու համատեքստում», - իտալական Il Messagero պարբերականին ասել է Մալագոն:
Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը նաև նշում է, որ Իտալիայի ներսում հովանավոր գտնել առայժմ չի հաջողվում: «Այսպես թե այնպես, բոլոր մեծ գումարները գալիս են արևելքից», - նշել է իտալացի պաշտոնյան:
Ի դեպ, սպորտի նախարար Ռահիմովի ընտրությունը որպես «Ռոմա»-ի կամ «Լացիո»-ի հնարավոր հովանավոր ևս պատահական չէ: Ադրբեջանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկը համարվող Ռահիմովն իր ֆինանսական միջոցների մեծ մասը վաստակել է հենց Իտալիայի հետ առևտրի շնորհիվ: Նախարարին պատկանող ItalDizayn ընկերությունը իտալական գրեթե բոլոր ապրանքանիշերի միանձնյա ներկայացուցիչն է Ադրբեջանի տարածքում:
Ադրբեջանական խոշոր բիզնեսը վերջին շրջանում սրընթաց տեմպերով մուտք է գործում ոչ միայն իտալական, այլև իսպանական ու ֆրանսիական ակումբային ֆուտբոլ: Ադրբեջանն արդեն իսկ Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր հովանավորն է, և այդ թիմի խաղացողները ուղիղ մեկ տարի է արդեն, ինչ մարզադաշտ են դուրս գալիս «Ադրբեջան» մակագրությամբ շապիկներով: Հիշեցնենք նաև, որ նոր մարզաշապիկներով անցկացրած առաջին խաղերի ժամանակ Իսպանիայում բնակվող հայերը մարզադաշտում մեծ չափերի հայկական եռագույն էին պարզում:
Չի բացառվում, որ առաջիկայում նման քայլի ստիպված լինեն դիմել նաև ֆրանսահայերը: Ադրբեջանցի ևս մեկ հայտնի օլիգարխ` նավթամթերքի վաճառքով զբաղվող Baghlan կոնցեռնի նախագահ, ծագումով նախիջևանցի Հաֆիզ Մամեդովը հուլիսին դարձավ 90-ականներին ֆրանսիական ֆուտբոլի առաջատար թիմերից մեկի` «Լանս»-ի սեփականատերը: Այս ակումբն այժմ լավագույն մարզավիճակում չէ և հանդես է գալիս ֆրանսիական երկրորդ լիգայում: Ավելին, ամռանը ֆինանսական խնդիրների պատճառով «Լանս»-ը կարող էր հայտնվել երրորդ լիգայում, սակայն ադրբեջանցի օլիգարխը փաստացի փրկեց ակումբը, և այժմ «Լանս»-ը պայքարում է ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն լիգա վերադառնալու համար:
50-ամյա ադրբեջանցի գործարարը օրերս այցելել էր Լանս, և պատահական չէ, որ նրան այնտեղ, ֆրանսիական մամուլի բնորոշմամբ, դիմավորեցին «ինչպես Բոնապարտին կդիմավորեին»: Սկզբում լեփ լեցուն մարզադաշտը մի քանի անգամ վանկարկեց ադրբեջանցի օլիգարխի անունը, հետո էլ թիմի սեփականատերը իջավ հանդերձարան` «Լանս»-ի ֆուտբոլիստներին հավաստիացնելով, որ ողջ Ադրբեջանը երկրպագում է թիմին: «Ձեզ սիրում և աջակցում են ոչ միայն Լանս քաղաքի բնակիչները, այլև Ադրբեջանի 9 միլիոն քաղաքացիները», - հայտարարում էր ադրբեջանցի օլիգարխը: