Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի լրագրող և բլոգեր Սերգեյ Ռեզնիկը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման։ Դոնի Ռոստովի դատարանը նրան մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին հրապարակավ վիրավորելու և կեղծ վկայություններ տալու մեջ։

Մասնավորապես, ըստ դատարանի, բլոգերը անցյալ տարվա մարտին դիտավորությամբ և վիրավորելու նպատակով ինտերնետում տեղադրել է մի շարք հրապարակումներ, որոնցում պաշտոնյան ներկայացվել է բացասական կերպարով։

Ինչ վերաբերում է կեղծ վկայությանը, ապա դատարանը որոշել է, որ հեռախոսով սպառնալիքներ ստանալու մասին Ռեզնիկի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, և այդ ամենը լրագրողն է կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG