Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստում քննարկվել են երկու երկրների տնտեսական կապերը խորացնելու, առևտուրն ու ներդրումները մեծացնելու, ինչպես նաև վիզային ռեժիմը երկկողմանի ազատականացնելու հարցը։
Ինչպես փոխանցում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, մասնավորապես, քննարկվել են ամերիկացի ճամփորդողներին առանց մուտքի վիզայի Հայաստան այցելելու և հայաստանցիներին տասը տարվա բազմակի մուտքի վիզա տրամադրելու հարցերը։ Սա, ըստ միջկառավարական նիստի մասնակիցների, կնպաստի առևտրի և ներդրումների աճին։
Ամերիկյան կողմը ողջունել է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանն ուղղված բարեփոխումները, նաև կարևորել այն փաստը, որ Հայաստանը ընտրվել է որպես ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) գիտության, տեխնոլոգիայի, նորարարության և համագործակցության ծրագրի 20 թիրախային երկրներից մեկը։
«Այս նախաձեռնության միջոցով երկու երկրները համաձայնել են համատեղել ջանքերը մաքուր էներգիայի և ջրի ոլորտներում»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են նաև ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության կողմից նոր 180 միլիոն դոլարի ներդրումը Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում:
Հայկական կողմից հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը։ Ամերիկյան կառավարությունը նիստին ներկայացրել են Եվրոպական հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինը, ԱՄՆ-ի ՄԶԳ-ի փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը և ԱՄՆ ՄԶԳ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը։