Մատչելիության հղումներ

Ըստ ֆրանսիացի դեսպանի՝ Ստրասբուրգում հանդիպելու են հայերը և ադրբեջանցիները


Հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 28-29-ը, Ստրասբուրգում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպում, այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն:

Նրա խոսքերով՝ Ֆրանսիան կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջև շփումները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության մակարդակով:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը ադրբեջանական պատվիրակության կազմում լինելու է, մասնավորապես, իրավապաշտպան Արզու Աբդուլաևան: Հանդիպման արդյունքներով ակնկալվում է համատեղ հռչակագրի ստորագրում:

Ֆրանսիացի դիվանագետը նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեկ Վիեննայում կայացած հանդիպումը՝ ասելով․ - «Նախագահների յուրաքանչյուր հանդիպում մենք գնահատում ենք որպես դրական իրադարձություն: Դուք, ինչպես և ես, ծանոթացել եք համանախագահների հայտարարությանը: Նրանք նոր հանդիպում են պատրաստում: Դա նշանակում է, որ նոր ազդակ է հաղորդվել՝ բարելավելու համար երկխոսությունը երկու երկրների միջև: Եվ Ֆրանսիան, անշուշտ, սատարում է դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG