Մատչելիության հղումներ

Լավրով. Իրանի հարցով բանակցողները մոտ են նախնական համաձայնագրին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ վեց տերությունները և Իրանը մոտ են նախնական համաձայնագրին, որը թույլ կտա խաղաղ եղանակով կարգավորել պաշտոնական Թեհրանի միջուկային վիճահարույց ծրագրի հետ կապված տարաձայնությունները։

Երեկ լավատեսական կարծիք է հայտնել նաև Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

Ժնևում հաջորդ շաբաթվա ընթացքում պետք է հանդիպեն Իրանի և վեց տերությունների` Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դիվանագետները։

Վեճերի կարգավորման դեպքում Իրանի հանդեպ սահմանված միջազգային պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել։

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն չունի։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG