Վրաստանում հայաստանցու մեքենայում թմրանյութ են հայտնաբերել
Վրաց - հայկական սահմանի Նինոծմինդա - Բավրա անցակետում՝ Վրաստանի տարածքում, Հայաստանի քաղաքացուն պատկանող մեքենայում հայտնաբերվել է թմրանյութ, քննություն է սկսվել: Այդ մասին հաղորդում է «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը: