Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ղարաբաղի նախագահները շարունակում են հետևել ՊԲ զորավարժություններին


Հայաստանի նախագահը և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հետևում են Ղարաբաղի ՊԲ-ի զորավարժություններին, 13-ը նոյեմբերի, 2013թ․
Հայաստանի նախագահը և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը հետևում են Ղարաբաղի ՊԲ-ի զորավարժություններին, 13-ը նոյեմբերի, 2013թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին երեկ Ղարաբաղի կենտրոնական և հարավային հատվածներում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

Նախագահները մասնակցել են նաև զորամասերից մեկում ռազմական և կենցաղային մի շարք նոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև դիտել զինծառայողների պարապմունքները:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը կարևորել է բանակում ժամանակակից չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների առկայությունը՝ այն համարելով ծառայության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմաններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG