Մատչելիության հղումներ

ՕԵԿ պատգամավորը վայր է դնում մանդատը


Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները խորհրդարանի նիստի ժամանակ, արխիվ
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հարությունյանը հայտնեց, որ նշանակվելու է Հայաստանում բացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ անվտանգության ոլորտի մասնագետներ պատրաստող ակադեմիայի ռեկտոր, այդ իսկ պատճառով թողնում է օրենսդիր աշխատանքը:

Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` պատգամավորի լիազորությունները դադարեցվում են, եթե նա մանդատը վայր դնելու մասին դիմումը ետ չի վերցնում խորհրդարանի նիստում դրա հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ղեկավարն է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG