Հայաստանի Ազգային ժողովում այսօր քվեարկության կդրվի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագիծը:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» նախագիծը հեղինակել է ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը, որի համոզմամբ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կարող է ազդակ հանդիսանալ նաև այլ պետությունների կողմից Ղարաբաղի ճանաչման համար։
Սակայն խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ նման քայլը կարող է խոչընդոտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությանը և նպաստել ռազմական գործողությունների վերսկսմանը: