Մատչելիության հղումներ

«Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել մոռացության մատնված և ոչ եկամտաբեր երթուղիների համար»


«Քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել վաղուց արդեն մոռացության մատնված երթուղիների համար»
please wait

No media source currently available

0:00 0:03:57 0:00

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ երկու օր առաջ նետած մարտահրավերը տրանսրպորտի թանկացման դեմ պայքարողները կեղծ ու մոլորեցնող են որակում։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ երկու օր առաջ նետած մարտահրավերը տրանսրպորտի թանկացման դեմ պայքարողները կեղծ ու մոլորեցնող են որակում։

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստ Սևակ Մամյանի համար զարմանալի է քաղաքապետարանի նման արագ արձագանքը այն դեպքում, երբ ակտիվիստների բարձրացրած հարցերը մինչև հիմա անպատասխան են մնում։

«Անմեղ աչքերով խոսել այն մասին, որ դաշտը բաց է, և եթե կարող է եք, եկեք շահագործեք, դա ընդամենը մանիպուլյացիա է` իրականացված քաղաքապետարանի կողմից», - ասաց Մամյանը։

Հիշեցնենք, որ թանկացման դեմ սկսված երկարատև պայքարից հետո անցած շաբաթավերջին քաղաքապետը հայտարարություն տարածեց, որով ըստ էության կոչ արեց 100 դրամ սակագինը պաշտպանողներին մասնակցել 23 երթուղիների մրցույթին, հաղթել ու բոլորին ապացուցել, որ հնարավոր է այդ գնով ծառայություն մատուցել։

Մինչդեռ ընդդիմադիր «ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի խոսքով` քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել վաղուց արդեն մոռացության մատնված և ոչ եկամտաբեր երթուղիների համար և փորձում է դրանով ապացուցել սակագինը բարձրացնելու տրասպորտը թանկացնելու իր որոշումը։

«Եթե 139 երթուղուց հրաժարվողներ չունենք և ունենք երկու տասնյակ թափուր երթուղիներ, որոնք արդեն որերորդ մրցույթն է` շահողներ չեն ունենում, ուրեմն ոչ թե խնդիրը նրանում է, որ 100 դրամով հնարավոր չէ աշխատացնել, այլ խնդիրը նրանում է, որ քաղաքապետարանը մատնում է իրեն, որ ինքը երթուղայինի գծերը բաժանել է չալաղաջ եւ ոչ եկամտաբեր գծերի, որի արդյունքում չալաղաջ գծերի տերերը ուղղակի կոկորդ են կրծում այդ գծերը պահելու համար, իսկ մնացած գծերը, որոնք ուղղակի որևէ բիզնես նպատակահարմարություն և շահավետություն չունեն, մնում են անտեր»,- վստահեցրեց Սաֆարյանը։

Չնայած քաղաքապետի առաջարկը շատերին է կասկածելի թվում, այդուամենայնիվ, մի խումբ ակտիվիստներ որոշել են ուսումասիրել մրցութային ծրագիրը։ Վաղն այս հարցով քաղաքապետարան կգնա նաև Սուրեն Սահակյանը, ով 97 օր նստացույց անցկացրեց թանկացման դեմ։

«Ուղղակի ես ուզում եմ գնալ տեսնել այդ երթուղիները ինչպես են գծած, որ 100 դրամով հնարավոր չէ շահագործել, որովհետև բոլոր փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ 100 դրամով հնարավոր է։ Ուրեմն կամ երթուղիները սխալ են գծված, կամ գոյություն ունի հանցավոր համաձայնություն, երրորդ տարբերակ չեմ գտնում», - նշեց Սահակյանը։

Ակտիվիստները պնդում են, որ այժմ քաղաքային իշխանությունները փորձում են մի քանի ուղղությամբ պայքար տանել՝ թանկացումը հիմնավորելու համար։

Տարոն Մարգարյանի այս առաջարկից օրեր առաջ, հիշեցնենք, գծատերերն էին բողոքի ցույցի դուրս եկել և սպառնում էին դադարեցնել աշխատանքը, եթե ուղեվարձը չդառնա 200 դրամ։

Ստեփան Սաֆարյանը գծատերերի վերջին օրերի բողոքը նույնպես համարեց քաղաքապետարանի հետ համաձայնեցված գործողություն. - «Քաղաքապետարանը ուղղակի մոռանալով, թե ինչի համար է ինքը կոչված, ուղղակի լծվել է անհերքելին ապացուցելու, մանկապատանեկան բնույթի նախաձեռնություններով` ցույց տալու համար, թե ինքն իրավացի է եղել, որ թանկացրել է, և որ դրանից ճիշտ որոշում գոյություն չունի»։

Հիշեցնենք՝ քաղաքային իշխանություններն ու գծատերերը հայտարարում են, թե առանց նոր միջոցների ու ներդրումների անկարող են բարելավել վիճակը։ Թանկացման հակառակորդները, մինչդեռ, փաստում են, որ առաջին հերթին անհրաժեշտ է վիճակը բարելավել, հետո թանկացնել, և որ այսօրվա պայմաններում 100 դրամը ոչ թե քիչ է, այլ ճիշտ հակառակը՝ մի բան էլ շատ է մատուցվող ծառայության դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG