Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է


Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի համատեղ ասուլիսը Երևանում, արխիվ
Արթուր Բաղդասարյանի և Նիկոլայ Բորդյուժայի համատեղ ասուլիսը Երևանում, արխիվ
Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ-ի ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև այս տարվա սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հետ կապված խնդիրները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել ՀԱՊԿ-ի շրջանակներում կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված գործակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG