Էներգետիկայի նախարարությունում այժմ հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ քննարկելու, թե ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի հետագայում չկրկնվի անցած շաբաթավերջին տեղի ունեցածը, երբ Իրանում տեղի ունեցած վթարի արդյունքում մի քանի ժամ շարունակ գրեթե ողջ Հայաստանը ստիպված էր հիշել 90-ականների մութ ու ցուրտ տարիները։
Իրանի ու Հայաստանի էներգահամակարգերը գործում են միասնական, սակայն հնարավորությունները հավասարազոր չեն. իրանական կողմը, մասնավորապես, վթարի հետևանքները վերացրել է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում, մինչդեռ Հայաստանում համակարգը վերականգնելու համար պահանջվեց մի քանի ժամ։ Պատճառը Հայաստանի հին էներգահամակարգն է. ներդրումներ են հարկավոր, այսօր Ազգային ժողովում հայտարարեց էներգետիկայի նախարարը։
«44 հազար մեգավատ նրանց հզորությունն է, մերը 1400-1500 մեգավատ է, պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիս տարբերություն կա։ Շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ արդեն կարգավորված էր այդ պարամետրերը, և մենք կարողացանք նորից միանալ իրենց։ Այդ ընթացքում բավականին սպառիչներ մեզ մոտ անջատված էին և որպեսզի անհարկի վթարներ չլինեին, մենք էինք համակարգը ամբողջովին հոսանքազրկել»,- ասաց նախարարը։
Փորձագետները մինչդեռ փաստում են, որ տեխնիկական խնդիրներից ու անհրաժեշտ ներդրումներից բացի Հայաստանը նաև պետք է դուրս գա էներգետիկ շրջափակումից և նոր գործընկերներ գտնի էներգետիկ ոլորտում։ Այսօր, ըստ տեխնիկական գիտությունների թեկնածու, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի, Հայաստանի միակ գործընկերը Իրանն է, որն էլ մեկուսացած է աշխարհից և հեռու Արևմուտքի առաջադրած տեխնիկական հզոր պահանջներից։
«Ցավոք, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ Հայաստանը արտամղված է այս գործընթացներից, և ճիշտ ինչպես գտնվում է տրանսպորտային բլոկադայի մեջ, այնպես էլ այն էներգետիկ բլոկադայի մեջ է։ Սա շատ բացասական հետևանքներ է ունենում, ինչ և տեսանք անցած երկու օրում»,- ասաց Մարջանյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ տեղի ունեցած վթարի արդյունքները կարող էին շատ ավելի մեծ ու աղետալի լինել, սակայն, շնորհիվ Խորհրդային Միությունից ժառանգած համակարգի ու փորձառու մասնագետների՝ համակարգը կարողացավ խուսափել լուրջ վթարներից։
Մասնագետները նշում են, որ նման իրավիճակ տեղի էր ունեցել խորհրդային տարիներին։ Եվ որպեսզի այն չկրկնվի, անհրաժեշտ է մի շարք դասեր քաղել։