Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի միջնորդները ժամանում են տարածաշրջան


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու Մինսկի խմբի միջնորդների հանդիպումը Նյու Յորքում, 27-ը սեպտեմբերի, 2013թ․
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանում են Բաքու՝ սկսելով հերթական այցը տարածաշրջան:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, միջնորդները Երևան կժամանեն վաղը և հանդիպումներ կունենան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքը անցած շաբաթ հայտարարել է, որ իրենց այցի հիմնական նպատակներից մեկը նախագահների հանդիպում կազմակերպելն է:


Նաիրա Բուլղադարյան

Միջնորդների այցի շուրջ հայաստանցի ու ղարաբաղցի փորձագետների մեկնաբանությունները տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG