Մատչելիության հղումներ

Վերաքննիչի դատավորի հարցը՝ էթիկայի հանձնաժողովում


Երևանյան դատարաններից մեկի դահլիճը
Երևանյան դատարաններից մեկի դահլիճը
Դատական դեպարտամենտն ուսումնասիրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Աիդա Հովհաննիսյանի կողմից քաղաքացիների հետ տարբեր քաղաքացիաիրավական վեճեր ունենալու և դատավորին արգելված վարքագիծ դրսևորելու մասին մամուլի միջոցներում տեղ գտած հրապարակումները, դրանց մանրամասները և արդյունքները ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահին:

Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն ուսումնասիրությունների արդյունքներով դիմել է Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով` դատավոր Աիդա Հովհաննիսյանի հարցը քննարկելու և համապատասխան որոշում ընդունելու միջնորդությամբ:

Հանձնաժողովի կողմից իրականացվող քննության և որոշման մասին Դատական դեպարտամենտը խոստանում է հետագայում տրամադրել սպառիչ տեղեկություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG