Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Հունաստանի պաշտպանության նախարարը


Երեքշաբթի առավոտյան պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողության ավարտին տեղի կունենա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Դիմիտրիս Ավրամոպուլոսի առանձնազրույցը, որին կհաջորդի հայկական և հունական պատվիրակությունների կազմով հանդիպումը: Նախատեսված է նաև կարճատև մամուլի ասուլիս:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում պատվիրակության անդամները այցելելու են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG