Մատչելիության հղումներ

Մխիթարյանի հերթական հաջող խաղը Չեմպիոնների լիգայում


Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում։ Արխիվ, Մյունխեն, 24 սեպտեմբերի, 2013թ.
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում։ Արխիվ, Մյունխեն, 24 սեպտեմբերի, 2013թ.
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հերթական տուրում Դորթմունդի «Բորուսիան» Լոնդոնում առավելության է հասել «Արսենալի» նկատմամբ։ Առաջին գոլի հեղինակը 16-րդ րոպեին դարձել է Հենրիխ Մխիթարյանը։

Խաղի ընթացքում առավելությունը հիմնականում դորթմունդցիներինն էր, սակայն «զինագործները» նույնպես մի քանի շատ սուր և գեղեցիկ գրոհներ են անցկացրել։ Նրանց կազմում փոխարինման դուրս եկած Օլիվեր Ժիրուն 41-րդ րոպեին հավասարեցրել է հաշիվը։

Երկրորդ խաղակեսում Մխիթարյանին փոխարինել է Պիեր-Էմերիկ Օբամայանգը։ 82-րդ րոպեին վճռական գոլ է խփել Ռոբերտ Լևանդովսկին, և «Բորուսիան» հաղթել է 2-1 հաշվով։

ՈԻԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հերթական տուրի մյուս հանդիպումները`

«Սելթիկ» Գլազգո – «Այաքս» Ամստերդամ 2-1
«Պորտո» Պորտո – «Զենիթ» Սանկտ Պետերբուրգ 0-1
«Աուստրիա» Վիեննա - «Ատլետիկո» Մադրիդ 0-3
«Օլիմպիկ» Մարսեյ - «Նապոլի» Նեապոլ 1-2
«ԱՑ Միլան» – «Բարսելոնա» Բարսելոնա 1-1
«Ստյաուա» Բուխարեստ – «Բազել» Բազել 1-1
«Շալքե» Գելզենկիրխեն - «Չելսի» Լոնդոն 0–3

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 23-ին։


Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG