Ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության եվրոպական 9 ընտրական խմբերի հաղթողները անմիջապես վաստակել են հաջորդ տարի Բրազիլիա մեկնելու ուղեգիր։
Խմբերում երկրորդ տեղերը գրաված թիմերից 8-ը ուղեգրի համար պետք է պայքարեն լրացուցիչ երկուական հանդիպումներ անցկացնելով։
ՖԻՖԱ-ն սահմանել է հատուկ կարգ, որի միջոցով 9 թիմերից ընտրվում են 8-ը։
«Բ» խմբում առաջատար Իտալիային հաջորդող Դանիան ամենահամեստ արդյունքն է գրանցել երկրորդ տեղը գրաված մյուս ընտրանիների համեմատությամբ և զրկվել լրացուցիչ խաղերով ուղեգիր ստանալու հույսից։ Այստեղ, փաստորեն, դանիացիների համար «մահաբեր» եղավ նաև տանը Հայաստանի թիմից կրած 0:4 խոշոր հաշվով պարտությունը։
Երեկ Ցյուրիխում վիճակահանությունից առաջ նախ առանձնացվել են ՖԻՖԱ-ի հոկտեմբերյան վարկանիշային աղյուսակում ավելի բարձր տեղեր զբաղեցնող չորս թիմերը` Պորտուգալիան, Ուկրաինան, Հունաստանը և Իսլանդիան․ այդպես է արվել ավելի ուժեղ թիմերի համար որոշակի հավասարություն ապահովելու և նրանց միջև հանդիպման հավանականությունը կանխելու նպատակով։ Ապա տեղի է ունեցել բուն վիճակահանությունը, որի արդյունքներով կազմվել են զույգերը։
Ըստ այդմ, աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար նոյեմբերի 15-ին և 19-ին կհանդիպեն Պորտուգալիան և Շվեդիան, Ուկրաինան և Ֆրանսիան, Հունաստանը և Ռումինիան, Իսլանդիան և Խորվաթիան:
Հանդիպումները կանցկացվեն «գավաթային» սկզբունքով՝ հաղթողը կորոշվի տանը և դրսում գրանցած արդյունքով, անհրաժեշտության դեպքում կնշանակվեն լրացուցիչ ժամանակ և 11-մետրանոց հարվածներ։
Բրազիլիայում ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կմասնակցի 32 հավաքական։ Մրցաշարը կանցկացվի 2014 թվականի հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը։