Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ընդունել է Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալին


Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության
Արաբական երկրները Ցեղասպանությունից փրկված շատ հայերի համար երկրորդ հայրենիք են դարձել, և հայկական համայնքներն այսօր Հայաստանի հետ հարաբերությունների և այդ երկրների միջև կապող կամուրջ են հանդիսանում։ Այդ մասին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ ընդունելով Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մուհամեդ Ջավադին, ով Երևանում մասնակցում է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին:

Նալբանդյանը ընդգծել է, որ Հայաստանը առաջնային է համարում արաբական աշխարհի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը, ու այդ առումով կարևորել է դիտորդի կարգավիճակով Հայաստանի ներկայությունը Արաբական պետությունների լիգայում։

Ֆադել Մուհամեդ Ջավադը նշել է, որ հայ - արաբական բարեկամությունը հարուստ է բարի ավանդույթներով և այն տարեցտարի առավել խորանում է, ու Արաբական լիգան նպատակադրված է հավելյալ ջանքեր գործադրելու այդ ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջինարևելյան զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG