Մատչելիության հղումներ

Օրհան Զեյնալովը ձերբակալվեց


Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող անձը անվտանգության տեսախցիկների պատկերած կադրերում
Եգոր Շչերբակովի սպանության մեջ կասկածվող անձը անվտանգության տեսախցիկների պատկերած կադրերում
Ռուսաստանցի իրավապահները այսօր երեկոյան ձերբակալել են Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության համար կասկածվող Օրհան Զեյնալովին։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 31-ամյա ադրբեջանցին ձերբակալվել է մերձմոսկովյան Կոլոմնայում՝ Մոսկվայից 120 կիլոմետր հեռու։

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձերբակալության ժամանակ Զեյնալովը դիմադրություն է ցույց տվել, զոհեր չկան։

Ակնկալվում է, որ արդեն վաղը կորոշվի կալանքը որպես ենթադրյալ մարդասպանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG