Մատչելիության հղումներ

Իրավիճակը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում լարված է մնում


Ռուսաստան - Անկարգությունները Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․
Ռուսաստան - Անկարգությունները Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում, 13-ը հոկտեմբերի, 2013թ․
Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում երկուշաբթի երեկոյան մոտ 200 ռուս ազգայնականներ են հավաքվել: Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներից տասին ձերբակալել է:

Ի պաշտպանություն Ռուսաստանում աշխատանքային միգրանտների հանդես եկող խումբը զգուշացրել է Մոսկվայում էթնիկ բռնությունների վտանգի աճի մասին:

Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը հայտարարել է, որ ռուսները պետք է սովորեն ապրել համախմբված և պայքարեն էթնիկ խնդիրները օգտագործելով երկիրը կազմաքանդելու փորձերի դեմ:

Կիրակի օրը, հիշեցնենք, Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում աննախադեպ զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել՝ այն բանից հետո, երբ հոկտեմբերի 10-ին անհայտ անձը դանակահարել է ռուս երիտասարդին, ով տեղում մահացել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG