Հայաստանի արտգործնախարրա Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:
Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին:
Այս համատեքստում նախարար Նալբանդյանը անդրադարձել է մեկ ամիս առաջ Վիլնյուս կատարած իր այցելությանը և լիտվացի գործընկերոջ՝ Լինաս Լինկյավիչուսի հետ հանդիպմանը, որի ընթացքում նախարարները համամիտ էին, որ հարկավոր է առաջ մղել Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած ձեռքբերումների վրա։
Կիրիկալասին այսօր ընդունել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Զրուցակիցները կրկին քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: