«Երեկ Տիգրան Սարգսյանն իսկական թատրոն էր բեմադրել՝ կամուֆլյաժներով, ռազմահայրենասիրական կեցվածքով», - գրում է «Հրապարակ»-ն ու շարունակում. - «Նման բան մեկ էլ արել էր, երբ նոր էր վարչապետ նշանակվել. այն ժամանակ կառավարության անդամներին հավաքեց-տարավ զորամասեր, բոլորին կամուֆլյաժ հագցրեց՝ փորձելով ցույց տալ, թե ինչքան մարտական է տրամադրված օլիգոպոլիաների և մոնոպոլիաների դեմ պայքարում»: «Պարզ չէր, թե Հրանուշ Հակոբյանն ու Հասմիկ Պողոսյանը հնարավոր պատերազմի դեպքում ինչ կարող են անել՝ բացի «Արի տուն» կանչելուց ու մշակութային միջոցառումներ կազմակերպելուց, որոնց արդյունքում, սակայն, երկիրն աչքներիս առաջ դատարկվում է, իսկ մշակույթը՝ ոչնչանում»:
«Այստեղ կարևոր է նաև մեկ այլ հանգամանք. զինվորականների իմիջի մեջ էին մտել պաշտոնյաներ, որոնք իրենց երիտասարդ տարիներին ամեն գնով խուսափել են բանակում ծառայելուց», - նկատում է «Ժողովուրդ»-ն ու հավելում. - «Որոշ պաշտոնյաներ երեկ նաև կրակել սովորեցին: Ինչպես ասում են` լավ է ուշ, քան երբեք»:
«Այն, որ այս ամենն իր մեջ թամաշայի տարրեր է պարունակում, ակնհայտ է», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ն ու մանրամասնում. - «Սկսենք հենց թեկուզ Կառավարության անդամներին կամուֆլյաժ հագցնելուց: Համազգեստի այդ տեսակը, հիշեցնենք, նրա համար է, որ զինվորականը կարողանա քողարկվել և տեսանելի չլինի թշնամու համար: Իսկ ռազմական գործողությունների ժամանակ, համաձայնեք, հազիվ թե իրավիճակ ստեղծվի, որ թշնամու զորքերը մտնեն Երևան, գրավեն Կառավարության շենքը, ներխուժեն նիստերի դահլիճ ու Կառավարության անդամներին չնկատեն, քանի որ նրանք կամուֆլյաժներով են»:
Շարունակելով թեման` «Ժամանակ»-ը փաստում է. - «Թվում է, թե պատերազմի հավանականությունը պետք է որ ավելի փոքր լինի Մաքսային միության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո: Մյուս կողմից, սակայն, վերջին զարգացումները առավել քան ցցուն կերպով ցույց տվեցին, որ եթե Հայաստանի իշխանությունները մի բան են ասում, ուրեմն իրականությունը լրիվ հակառակն է: Օրինակ, եթե նրանք երդվում են, որ Ասոցացման և Ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրելու, ապա դա նշանակում է, որ իրականում նրանք անդամակցելու են Մաքսային միությանը: Եվ եթե նրանք հայտարարում են, որ անդամակցելով Մաքսային միությանը՝ անվտանգության մակարդակ են բարձրացնում, ապա դա նշանակում է, որ իրականում նրանք այդ մակարդակը պարզապես նվազեցրել են»:
«Առավոտ»-ը ևս անդրադառնում է Եվրամիության հետ հարաբերությունները սերտ պահելու մասին Հայաստանի իշխանությունների խոստումներին և արձանագրում. - «Տպավորությունն այնպիսին է, կարծես եղածը՝ ավազե հսկա տունը, մեր իսկ ձեռքով, մեկ հարվածով քանդել ենք, այժմ փորձում ենք գոնե մի փոքրիկ խրճիթ կառուցել՝ այն դեպքում, երբ այն հսկա տունը քանդելու կարիք էլ չկար, կարելի էր Մաքսային միության հետ համագործակցությունը շարունակել՝ ամենևին էլ ոչ ի հաշիվ ԵՄ Ասոցացման համաձայնագրի»:
««Հայաստանի նախագահի ժառանգորդ» օպերացիան կարծես թե սկսված է», - գրում է «Հայկական ժամանակ»-ը` մանրամասնելով. - «Ըստ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, իշխանությունները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին մի քանի առաջարկ են ուղարկել, որոնցից մեկի համաձայն, իջեցվել է նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ սահմանադրական նորմը, որի համաձայն թեկնածուն պետք է վերջին տասը տարում մշտապես բնակված լինի Հայաստանում: Իշխանության մի թևում որպես նախագահի ժառանգորդ շրջանառվում է Մեծ Բրիտանիայում կրկին դեսպան նշանակված Արմեն Սարգսյանի անունը, ով գործող Սահմանադրությամբ չի կարող նախագահի թեկնածու առաջադրվել: Սակայն եթե տասը տարվա շեմն իջեցվի, խնդիրը կլուծվի»: