Չորեքշաբթի առավոտյան Ադրբեջանի տարածքում գործող հազար ընտրական տեղամասերը բացեցին իրենց դռները: Առաջիկա ժամերին ադրբեջանցի շուրջ 5 միլիոն քվեարկողները հնարավորություն կունենան մասնակցել երկրի պատմության ընթացքում կազմակերպված յոթերորդ նախագահական ընտրություններին:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, արդեն իսկ արձանագրում են, որ նախագահական ընտրությունները հերթական անգամ անցնում են ճնշումների և ահաբեկման մթնոլորտում:
Երեկ Ադրբեջանում ստեղծված նախընտրական կացությանը հատուկ զեկույցով անդրադարձավ աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` Amnesty International-ը, արձանագրելով, որ անկախ մամուլի, քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային ադրբեջանցիների նկատմամբ ճնշումները սաստկացան հատկապես հոկտեմբերի 9-ի ընտրությունների նախաշեմին` հասնելով աննախադեպ ծավալների:
«Քաղաքացիական հասարակաության ներկայացուցիչների՝ գրեթե ամենօրյա ռեժիմով իրականացվող ձերբակալությունների ֆոնին, մենք չենք հասցնում անգամ հետևել և արձանագրել, թե որքան է կազմում այս պահին հետապնդվող անձանց քանակը», - նշել է Amnesty International-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների գծով տնօրեն Ջոն Դալհույզենը: Նրա խոսքով` «հետապնդումներն այն աստիճան լայն տարածում են գտել, որ դժվար է նույնիսկ գնահատել` որքան վատ է ներկայումս ստեղծված իրավիճակը»:
Ի դեպ, ըստ Դալհույզենի, Amnesty International-ը այժմ ճաղերի ետևում գտնվող առնվազն 14 ակտիվիստների խղճի կալանավոր է ճանաչել. - «Նրանց միակ մեղքը սեփական կարծիքը հրապարակայնորեն արտահայտելն է և բողոքի խաղաղ գործողություններին մասնակցելը»:
Ինչ վերաբերում է իրավապաշտպան կազմակերպության զեկույցի բուն էությանը, ապա դրանում մանրամասն անդրադարձ կա վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված բոլոր ճնշումներին և ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերին:
Amnesty International-ի իրավապաշտպանները կոչ են անում պաշտոնական Բաքվին` վերջ դնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդմանը, ազատականացնել լրատվական դաշտը` այդ թվում վերացնել օտարերկրյա հեռարձակողների` Ադրբեջանի տարածքում գործելու իրավաբանական արգելքը:
Amnesty Interantional-ը կոչով դիմում է նաև միջազգային հանրությանը` հորդորելով Բաքվի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում չշրջանցել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը: