Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-9-ը Ժնևում կմասնակցի Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովին:

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են պատգամավորներ Կարեն Ճշմարիտյանը, Հեղինե Բիշարյանը, Կարինե Աճեմյանը, Մարտին Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG