Մատչելիության հղումներ

Նախագահը Կոստանյանին ներկայացրեց դատախազության կոլեգիային


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Նախագահը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, դատախազության աշխատակիցների օժանդակությամբ կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները:

Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ երկրի դատաիրավական համակարգում նա դեռևս անելիք ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG