Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից մեղադրել է Հայաստանին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ելույթ է ունենում ՄԱԿ-ում, արխիվ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, շաբաթ օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ասել է, թե Հայաստանի քայլերը, ուղղված Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի ամրապնդմանը, սպառնալիքի տակ են դնում միջազգային ու տարածաշրջանի անվտանգությունը:

Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը եղել է, կա և կլինի Ադրբեջանի անքակտելի մասը:

Մամեդյարովը ասել է, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը «Ադրբեջանի գրավյալ տարածքներից» հայկական զորքերի դուրսբերումն է և Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնումը:

Նրա խոսքով, սիրիահայերին Ղարաբաղում և հարակից տարածքներում բնակեցնելու, ինչպես նաև ավիաչվերթներ իրականացնելու փորձերն ու Հայաստանի անօրինական շատ ուրիշ գործողություններ վկայում են այն մասին, որ Հայաստանը նպատակ ունի օկուպացնել Ադրբեջանի տարածքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG