Մատչելիության հղումներ

Moody’s-ը Ba2 է գնահատել Հայաստանի եվրապարտատոմսերի վարկանիշը


Միջազգային հեղինակավոր Moody’s կազմակերպությունը այսօր Ba2 է գնահատել Հայաստանի կառավարության տեղաբաշխած՝ 7 տարի մարման ժամկետով ու 6 տոկոսով 700 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի վարկանիշը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ նույն աղբյուրի՝ Moody’s-ը վերահաստատել է նաև վարկանիշին տրված կայուն բնորոշումը:

«Միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ Ba2 վարկանիշը ստանալու համար հիմք է հանդիսացել Հայաստանի վարած ֆիսկալ զսպողական քաղաքականությունը, որն իր դրական արտացոլումն է գտել դեֆիցիտի նվազման միտումներում՝ 2012 թվականին կրճատելով այն մինչև 1․5 տոկոսի 2009 թվականի 7․5 տոկոսի դիմաց: Դեֆիցիտի նվազմանը, ըստ Moody’s-ի, նպաստել են կատարված կապիտալ ծախսերը, ինչպես նաև հարկերի կայուն հավաքագրումը՝ պայմանավորված մասնավորապես հարկային բազան ընդլայնելուն ուղղված բարեփոխումներով ու կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG