Մատչելիության հղումներ

Վախճանվել է Սոս Սարգսյանը


Կյանքի 84-րդ տարում վախճանվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի դերասան Սոս Սարգսյանը:

Այս տեղեկությունը Ազատություն ռադիոկայանին փոխանցեց Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Սոս Սարգսյանը հայկական կինոմատոգրաֆի ամենավառ անուններից է, առանցքային դերեր է խաղացել «Ձորի Միրո», «Նահապետ», «Մենք ենք մեր սարերը» և այլ սիրված ֆիլմերում:

Թատերական կարիերան Սարգսյանը սկսել է Պատանի հանդիսատեսի թատրոնից, ապա տասնյակ տարիներ խաղացել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Անկախության հենց առաջին տարում` 1991 թվականին, Սոս Սարգսյանը հիմնադրեց իր` Համազգային թատրոնը, որը մինչև այսօր գործում է մշտական խաղացանկով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG