Մատչելիության հղումներ

Դատարանն արգելեց «Մահմեդական եղբայրներ»-ի գործունեությունը


Կահիրեի վարչական դատարանը այսօր արգելել է «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժման գործունեությունը:

Դատարանը վերանայել է «Մահմեդական եղբայրներ»-ին մարտին տրված ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակը:

Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը, որի ղեկավարները զինվորական հրամանատարությունն է, «Մահմեդական եղբայրներ»-ի գործունեությունը սկսել է սահմանափակել հուլիսի 3-ին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո:

Իսլամիստական շարժման տասնյակ ղեկավար և ազդեցիկ գործիչներ, այդ թվում և դրա առաջնորդ Մոհամեդ Բադին ձերբակալվել են` սպանություններ և բռնություններ հրահրելու մեղադրանքներով:

«Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը Եգիպտոսի խոշորագույն և ամենահին իսլամիստական կազմակերպություններից է. այն հիմնադրվել է 1928 թվականին, սակայն 85 տարի շարունակ գործել է օրենքից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG